25.03.2024|
16:09
Պարզվում է՝ «ժամանակակից աշխարհը շուկա է, որտեղ վաճառվում է ամեն ինչ, այդ թվում նաև՝ անվտանգությունը»։ Այդպես է մտածում ու «դասախոսում» Երկրիս վարչապետ կոչվող հայտնի արարածը՝ ստոր ու նենգ։ Ու եթե ամենատարբեր երկրներ վաճառում են իրենց գազն ու նավթը, իրենց ինտելեկտի ու արդյունաբերության կամ գյուղատնտեսության արգասիքները, սա մեր անվտանգությունն է դարձրել ապրանք ու հանել վաճառքի։ Ինձ համար շատ բարդ մտքեր է արտահայտում այս վաճառողը, քանզի ինձ՝ իմ ծնողներն ու Հայրենիքը, ուսուցիչներչն ու նահատակ ընկերները, իրենց հերոսությամբ, անձնազոհությամբ, դաստիարակել են չվաճառվող արժեքների լույսերի ներքո, բայց վերջում նա հայտարարում է շատ պարզ, նույնիսկ ինձ հասկանալի, ասելով, որ բանակի մասին, որպես անվտանգության ապահովման գործիքի, պետք է խոսել վերջին հերթին։